«Բարսելոնան» չի կարողացել գրանցել ֆուտբոլիստներից մեկի նոր պայմանագիրը

Կատալոնական «Բարսելոնան» հունվարի 27-ին երկարաձգել է պայմանագիրն իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ, սակայն չի կարողացել գրանցել այն, հայտնում է AS-ը:

Լա Լիգան կատալոնացիներին չի թույլատրել գրանցել 32-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը աշխատավարձերի բյուջեի թույլատրելի չափը գերազանցելու պատճառով:

Մարկոս Ալոնսոն Իսպանիայի փոխչեմպիոնի գույները պաշտպանում է 2022 թվականի սեպտեմբերից:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 20 խաղում խփել է 2 գոլ: