Իսկոյի տեղափոխությունը գերմանական ակումբ ձախողվել է

Իսպանացի կիսապաշտպան Իսկոյի տեղափոխությունը Բեռլինի «Ունիոն» ձախողվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք կցանկանայինք, որ Իսկոն մեզ հետ լինի, բայց ունենք մեր սահմանափակումները:

Այսօր դրանք գերազանցվել են նախկին պայմանավորվածություններին հակառակ, ուստի տրանսֆերը չի կայանա»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում հայտնել է «Ունիոնի» մարզական տնօրեն Օլիվեր Ռուհներտը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստն ու գերմանական ակումբը կստորագրեն 1,5 տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ Իսկոն նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին իսպանական «Սևիլիայի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալ է: