Կառլո Անչելոտտի. «Ամոթ է, մենք արժանի էինք հաղթանակի և լավ հանդիպում անցկացրինք»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը (0:0)։

«Ամոթ է, մենք արժանի էինք հաղթանակի և լավ հանդիպում անցկացրինք: Թիմը ֆիզիկապես կատարելագործվել է։ Մենք մոտ էինք գոլ խփելուն, բայց վերջում գրանցվեց ոչ-ոքի արդյունք:

Ես գոհ եմ խաղից, քանի որ թիմը շատ լավ խաղաց, մենք բոլոր 90 րոպեները տրամադրեցինք առավելագույնը։ «Ռեալը» չկարողացավ խաղալ այնպես, ինչպես մենք կցանկանայինք»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Այս հանդիպումից հետո Մադրիդի «Ռեալը» 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայից» զիջելով 5 միավորով։ «Ռեալ Սոսյեդադը» 39 միավորով երրորդն է։