Միկել Արտետան հրաժարվում է խոսել Գաբրիել Մարտինելլիի պայմանագրի երկարաձգման մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հրաժարվել է քննարկել այն տեղեկությունը, որ հարձակվող Գաբրիել Մարտինելին Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (0:1) նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։

«Ես չեմ ցանկանում խոսել մեր ֆուտբոլիստներից ոչ մեկի մասին այս պահին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 21-ամյա Մարտինելին կարող է դառնալ «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով։