«Չելսիի» պաշտպանը կարող է հեռանալ թիմից

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Տրևո Չալոբան կարող է հեռանալ թիմից։ Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքով՝ «թոշակառուների» ղեկավարությունը մտածում է անգլիացուն վաճառելու մասին մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։

23-ամյա Չալոբան արդեն արձագանքել է այս խոսակցություններին՝ գրելով սոցիալական ցանցերում։

«Տղե՛րք, իմ սիրելի ակումբը «Չելսին» է: Սրանով պաշտպանը հավանաբար ակնարկել է, որ չի պատրաստվում հեռանալ Գրեհեմ Փոթերի թիմից։