«Լիոնի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Չելսի»

«Լիոնի» աջ պաշտպան Մալո Գուստոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»։

Ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են և կավարտվեն շատ շուտով, ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Չելսին» մտադիր էր հունվարին համալրել իր շարքերը 19-ամյա ֆուտբոլիստով, սակայն «Լիոնը» կտրականապես հրաժարվեց նրան բաց թողնել հիմա՝ տրանսֆերը տեղի կունենա միայն մրցաշրջանի վերջում։

Մալո Գուստոն այս մրցաշրջանում «Լիոնի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում: