Գենադի Օրլով. «Ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» խաղը, ինձ շատ է դուր գալիս Գավին»

Հայտնի մարզական լրագրող Գենադի Օրլովը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» ցուցադրած ֆուտբոլը։

«Ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» խաղը, ինձ շատ է դուր գալիս Գավին։ Սա զարմանալի բան է: Արագությունը, որով նա աշխատում է գնդակով, մեծ է»,- Օրլովի խոսքերն է մեջբերում «Radio Zenith»-ը:

Մեկնաբանը խոստովանել է, որ Գավիին համարում է բարձրակարգ ֆուտբոլիստ, ինչպես նաև ենթադրել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Չավին կարող էր ազդել 18-ամյա ֆուտբոլիստի վրա։