Իտալական «Նապոլին» հայտարարել է «Ատալանտայի» դարպասապահ Պյերլուիջի Գոլլինիի վարձակալության մասին:
Կողմերի միջև համաձայնագրի ժամկետը վեց ամիս է, նեապոլցիներն իրավունք կունենան գնելու ֆուտբոլիստին 8 մլն․ եվրոյով։
Ընթացիկ մրցաշրջանում Գոլլինին «Ատալանտայի» կազմում ընդամենը 9 հանդիպում է անցկացրել, որոնցում 8 գնդակ է բաց թողել սեփական դարպասը: