Իրավապահ մարմինները գտել են աղջկա բռնաբարության մեջ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի մեղավորության ապացույցները, հայտնում է REGNUM-ը։
Աղբյուրի համաձայն, փորձաքննության արդյունքում ոստիկանությունը ապացույցներ է ունեցել, որոնք վկայում են այն մասին, որ բրազիլացին, այնուամենայնիվ, հանցագործություն է կատարել։
Հայտնաբերվել են մատնահետքեր, որոնք հաստատում են տուժողի վարկածը և հակառակը՝ դրանք հակասում են կասկածյալի ցուցմունքներին։
Նշենք, որ հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ Դանի Ալվեսը ձերբակալվել է Իսպանիայում՝ սեռական ոտնձգությունների գործով։