«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է իտալական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին։
«Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս «Միլանի» հետ: Նվաճելով սկուդետտոն՝ ես մտա «Միլանի» երկրպագուների սրտերը։ Ես բանակցություններ եմ վարում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, եթե հնարավորություն լինի կարիերաս բարձր մակարդակով ավարտել այստեղ, ես կանեմ դա։
Իմ նպատակն է շարունակել գոլեր խփել և տիտղոսներ նվաճել «Միլանի» մարզաշապիկով»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում MilanNews-ը: