Պյերլուիջի Գոլլինին հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում

«Ատալանտայի» դարպասապահ Պյերլուիջի Գոլլինին հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում:

27-ամյա իտալացին ամռանը վարձավճարով «Ատալանտայից» տեղափոխվեց «Ֆիորենտինա», սակայն Ֆլորենցիայում չկարողացավ բավարար րոպեներ ստանալ, քանի որ Ա Սերիայում ընդամենը երեք խաղ է անցկացրել: Գոլլինին մտադիր է այս ամիս հեռանալ «Ֆիորենտինայից» և տեղափոխվել նոր ակումբ:

Ըստ TMW-ի, Գոլլինին այժմ գտնվում է «Նապոլի» տեղափոխվելու շեմին և սպասվում է, որ չորեքշաբթի բուժզննում կանցնի նեապոլիտանական ակումբում: Նա, ամենայն հավանականությամբ, հասանելի կլինի «Նապոլիի» «Ռոմայի» դեմ հաջորդ խաղին: