«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը պատրաստվում է այցելել ակումբի բազա։ Ռուսը ցանկանում է տեսնել, թե ինչպես է թիմի հետ աշխատում հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը։
«Հիմա ես մտածում եմ միայն այնտեղ գնալու մասին «Մանչեսթեր Յունայթեդի» բազա և տեսնել, թե ինչպես է նա պատրաստում ֆուտբոլիստներին: Ես հիմա Լոնդոնում եմ և կարծում եմ, որ վաղը կամ մյուս օրը կմեկնեմ Մանչեսթեր, որպեսզի նայեմ թիմի նախապատրաստությանը Տեն Հագի գլխավորությամբ»,- ասել է Կանչելսկիսը, ում խոսքերը մեջբերում է Sport Day by Day-ը։
Անդրեյ Կանչելսկիսը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1991-1995 թվականներին։