Մոյսես Կայսեդոն կարող է տեղափոխվել Լոնդոնյան գրանդ

Էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն, ով հանդես է գալիս ԱՊԼ-ում «Բրայթոնի» կազմում, կարող է տեղափոխվել Լոնդոնյան գրանդ։ Սոցցանցերի ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով դեռ հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։

Աղբյուրի համաձայն, «Թոշակառուները» պայմանավորվել են անձամբ ֆուտբոլիստի հետ և այժմ բանակցություններ են վարում «Բրայթոնի» հետ։ Լոնդոնցիները պատրաստ են 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 65 մլն․ եվրո։

Նշենք, որ «Չելսին» համաձայնության է եկել անձամբ Կայսեդոյի հետ մինչև 2030 թվականը: