Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) հայց է նախապատրաստում «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեի և նրա «Կոսմոս» ընկերության դեմ պայմանագրի միակողմանի խախտման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար, հայտնում է Sport.es-ը:
Նախկին իսպանացի ֆուտբոլիստի հիմնադրած «Կոսմոս»-ը և Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) խզել են Դևիսի գավաթի խաղարկությունն ընդունելու պայմանագիրը։
Պատճառն այն էր, որ ITF-ն հրաժարվեց վերանայել պայմանագիրը, որը նախատեսում է, որ «Կոսմոս»-ը յուրաքանչյուր տարվա համար վճարում է մոտավորապես 40 միլիոն եվրո։ Դրանից հետո ամբողջովին փոխվել է մրցաշարի ձևաչափը։
Նշվում է, որ ITF-ն դատական հայց է քննում «Կոսմոսի» դեմ՝ նախորդ խաղարկությունների ժամանակ կուտակված պարտքերը վերականգնելու, ինչպես նաև հեղինակությանը կրած վնասը վերականգնելու համար։