«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (3-0) հեթ-տրիկ ձևակերպելու շնորհիվ, գերազանցել է ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոյի ցուցանիշը:
Հոլանդը 18 գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» տնային «Էթիհադ» ստադիոնում անցկացրած 11 խաղում: «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկու, արգենտինացի հարձակվող Ագուերոն 2011/2012 մրցաշրջանում «Էթիհադում» խփել էր 16 գոլ, հայտնում է Squawka-ն:
Հիշեցնենք, որ 22-ամյա Հոլանդը նախորդ տարվա հուլիսից է խաղում Անգլիայի չեմպիոնի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել 31 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: