Մադրիդի «Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեման, գոլի հեղինակ դառնալով Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում (2-0), կրկնել է «Արքայական ակումբի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլի ցուցանիշը:
35-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում խփել է 228-րդ գոլը, ֆրանսիացին Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Ռաուլի հետ բաժանում է 5-րդ տեղը, հայտնում է Squawka-ն:
Նրանց գերազանցում են միայն Ուգո Սանչեսը (234 գոլ), Տելմո Սարան (251), Կրիշտիանու Ռոնալդուն (311) և Լիոնել Մեսսին (472):
Հիշեցնենք, որ Բենզեման 2009 թվականի հուլիսից է խաղում «Ռեալում»: Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն Իսպանիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 18 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: