Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0):
«Այսօր նկատելի էր, որ թիմը կրկին լավ պաշտպանվեց, կոմպակտ և հուսալի: Մեզ անհրաժեշտ էր պահպանել առավելությունը, և մենք հիանալի գործեցինք և հաղթեցինք։
Սեբալյոսը շատ լավ էր խաղում, լավ էր աշխատում առանց գնդակի: Հույս ունեմ, որ մյուսները կկարողանան վերականգնվել։
Մենք շատ ուրախ ենք և գոհ։ Ուզում եմ նաև նշել Կամավինգայի խաղը, նա հիանալի հանդիպում անցկացրեց»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է DAZN-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը 17 խաղից հետո 41 միավորով երկրորդն է, երեք միավոր է զիջում նույնքան հանդիպում անցկացրած կատալոնական «Բարսելոնային»: