«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի ապագայի մասին:
«Նիկոլո Զանիոլոն ցանկանում է հեռանալ ակումբից: Նա տրանսֆերի պահանջ է ներկայացրել։ Բայց ես վստահ չեմ, որ դա տեղի կունենա: Առաջարկները չափազանց ցածր են: Կարծում եմ՝ նա կմնա թիմում»,- մարզչի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Ավելի վաղ 23-ամյա կիսապաշտպանը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։