«Ինտեր» – «Էմպոլի». Թիմերի հավանական մեկնարկային կազմեր (լուսանկար)

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում երկրի գործող սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, կընդունի «Էմպոլիին»:

«Ինտեր» – «Էմպոլի» հանդիպումը կկայանա հունվարի 23-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հեղինակավոր WhoScored կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

«Ինտեր». Օնանա, Բաստոնի, Աչերբի, Շկրինիար, Դիմարկո, Դարմիան, Ասլանի, Չալհանօղլու, Մխիթարյան, Ջեկո, Լաուտարո Մարտինես:

«Էմպոլի». Վիկարիո, Պարիզի, Լուպերտո, Ուինտեր, Էբեյի, Բանդինելի, Ակպրո, Լիամ Հենդերսոն, Բալդանզի,  Սատրիանո, Կապուտո: