«Բարսելոնան» պատրաստ է թիմում պահել պաշտպաններից մեկին

«Բարսելոնան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Մարկոս ​​Ալոնսոյի հետ:

Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական ակումբն արդեն ֆուտբոլիստին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Ալոնսոն «Բարսելոնային» միացել է անցած ամառ հեռանալով «Չելսիից»:

Կողմերի միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսը։