Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը կարծում է, որ ճապոնացի հարձակվող Կաորու Միտոմայի տեղափոխությունը «Բրայթոն» որակ-գին հարաբերությամբ ավելի լավն է, քան նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիի»:
«Հոլանդի տեղափոխությունը պետք է լիներ նախորդ ամռան գլխավոր տրանսֆերը, սակայն լավագույնը Կաորու Միտոմայի տեղափոխությունն է «Բրայթոն», եթե դիտարկենք որակ-գին հարաբերությամբ: Նա ևս մեկ հանճարեղ գոլ խփեց՝ գրավելով «Լեսթերի» դարպասը»,- գրել է 43-ամյա անգլիացին սոցցանցերում: