Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Ֆրանսիացի կիսապաշտպան Ժոֆրի Կոնդոգբիան, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», կարող է շարունակել ելույթները ԱՊԼ-ում։ Այս մասին հայտնում են AS-ը։

Աղբյուրի համաձայն, «Ասթոն Վիլան» հետաքրքրված է 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Ակումբը դեմ չէ թիմում հիմնականը չհանդիսացող ֆուտբոլիստին վաճառելուն։ Կոնդոգբիայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։ Նրա պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 12 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։