Էդուարդո Կամավինգան կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Արսենալը» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգային ձեռք բերելու տարբերակը:

«Զինագործների» ղեկավարները մտադիր են տաղանդավոր ֆրանսիացուն վարձակալել հետագա գնման իրավունքով, սակայն հայտնի չէ՝ «Ռեալը» թույլ կտա տրանսֆերը իրականացնել թե ոչ։ 

Հիշեցնենք, որ «Ռեալը» ֆրանսիացի կիսապաշտպանի հետ պայմանագիր է կնքել մինչև 2021 թվականը։ 

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո: