«Բարսելոնան» տպավորիչ ցուցանիշ է կրկնել

Երեկ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին» (2:1):

Այսպիսով՝ 2011/12 մրցաշրջանից հետո առաջին անգամ կատալոնացիները երեք անընդմեջ հաղթանակ տարան Էլ – Կլասիկոներում։

Բացի Լա Լիգայից, «Բարսելոնան» իր հավերժական մրցակցին հաղթել է նաև Սուպերգավաթում և Իսպանիայի գավաթում:

Նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցվել է 2011/2012 մրցաշրջանում: