2022 թվականին Կատարում կայացած Մունդիալի բոլոր հանդիպումներին ներկա է եղել 3,4 միլիոն երկրպագու, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Աշխարհի նախորդ առաջնությանը, որը կայացել էր 2018 թվականին Ռուսաստանում, ներկա էր եղել 3 միլիոն երկրպագու:
Հիշեցնենք, որ Աշխարհի չեմպիոն էր դարձել Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2):