Հայտնի է դարձել, թե որքան կվաստակի Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի ազգային հավաքականում

Հայտնի է դարձել, թե որքան կկազմի ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի աշխատավարձը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում:

65-ամյա մասնագետը կստանա տարեկան 500-600 հազար եվրո, հայտնում է profootball.ua-ն։

Ալեքսանդր Պետրակովն Ուկրաինայի ազգային հավաքականում վաստակել է տարեկան 200 հազար եվրո:

Հիշեցնենք, որ Պետրակովն Ուկրաինայի հավաքականը գլխավորել էր 2021-2023 թվականներին, իսկ Հայաստանի հավաքականում նշանակվել էր հունվարի 14-ին:

Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ուկրաինական ակումբներ և Ուկրաինայի Մ16, Մ17, Մ18, Մ19, Մ20 հավաքականները:

2022 թվականին Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնում 2 անգամ Պետրակովի գլխավորությամբ հաղթել էր Հայաստանի հավաքականին (3-0, 5-0)։