«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն հայտնվել է եվրոպական երկու գրանդների ուշադրության կենտրոնում։ Լրագրող Միգել Դելանիի խոսքով՝ Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը» հետևում են արգենտինացու պայմանագրի շուրջ իրավիճակին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում: «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ակտիվորեն աշխատում է Ալեխանդրոյի հետ պայմանագիրն արագ երկարաձգելու ուղղությամբ։
Գառնաչոն այս մրցաշրջանում ավելի շատ խաղային պրակտիկա է ստանում Էրիկ տեն Հագի գլխավորությամբ: