«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ, հայտնում է Manchester Evening News-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում վստահ են, որ կկարողանան պայմանավորվել ֆուտբոլիստի հետ:
Նշվում է, որ նոր պայմանագրով 25-ամյա ֆուտբոլիստը կստանա աշխատավարձի բարձրացում, որը կազմում է շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ։
Հաղորդվում է, որ անգլիական ակումբը ցանկանում է պարգևատրել Ռեշֆորդին լավ խաղի համար, ինչպես նաև հետ պահել ՊՍԺ-ին հարձակվողի նկատմամբ հետաքրքրությունից։