Լոնդոնի «Չելսին» պլանավորում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել միջին գիծը։
Ըստ CBS-ի լրագրողների, «Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է պաշտոնականացնել կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի տրանսֆերը։ Անգլիական գրանդը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 75 մլն եվրո։ «Բրայթոնն» իր հերթին ցանկանում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 85 մլն․ եվրո։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։