«Արսենալը» տրանսֆերային նպատակ ունի

Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուսա Դիաբին կարող է տեղափոխվել ԱՊԼ:

Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ն, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», ով չի կարողացել պայմանագիր կնքել ուկրաինացի Միխայլո Մուդրիկի հետ։

Դիաբիի պայմանագիրը «Բայերի» հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի կեսերը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: Մուսան Լևերկուզենի «Բայերում» է հանդես գալիս 2019 թվականի ամռանից։