Ֆրանկ Կեսսին ցանկանում է վերադառնալ Իտալիա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսին պատրաստ է կարիերան շարունակել «Ինտերում»:

Ինչպես հայտնում է Sports.es-ը, «Բարսելոնան» և «Ինտերը» բանակցություններ են վարում Ֆրանկ Կեսսիի և Մարսելո Բրոզովիչի փոխանակման շուրջ։ Գործարքը դեռ համաձայնեցված չէ, բայց ինքը՝ իվուարցին, կցանկանար վերադառնալ Իտալիա և պայմանագիր կնքել «ներաձուրիների» հետ։

Նշենք, որ 26-ամյա կիսապաշտպանն առաջարկներ ունի նաև Անգլիայից, սակայն նրա համար առաջնային տարբերակ է մնում «Ինտեր» տեղափոխվելը։