«Բարսելոնան» ավարտում է Կառլո Անչելոտտիի անպարտելի հանդիպումնների շարքը եզրափակիչներում

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը» հանդիպեց կատալոնական «Բարսելոնայի» հետ։ «Սերուցքայինները» պարտվեցին 1։3 հաշվով։

Հատկանշական է, որ այս եզրափակիչը «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար առաջինն էր 2010 թվականից ի վեր եզրափակիչներում։

Վերջին անգամ իտալացի մասնագետի գլխավորությամբ թիմը պարտվել է 2010 թվականի օգոստոսին կայացած մրցաշարերի վճռորոշ խաղում, երբ Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Սուպերգավաթի խաղում պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։