«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը չի հեռանա թիմից

«Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Աարոն Վան-Բիսական չի հեռանա թիմից այս ձմռանը, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն, 25-ամյա ֆուտբոլիստ նկատմամբ հետաքրքրությունը դրսևորել է ԱՊԼ-ի տարբեր ակումբներ, այդ թվում՝ «Քրիսթալ Փելասը» և «Վոլվզը»։ Էրիկ տեն Հագը տպավորված է անգլիացու խաղով և մտադիր է նրան պահել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։