Ռաֆինյան կարող է վերադառնալ ԱՊԼ

«Արսենալը» կքննարկի «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյային ձեռք բերելու տարբերակը «Շախտյորից» Միխայլո Մուդրիկի տրանսֆերի ձախողումից հետո:

Հունվարի 14-ին հաղորդվեց, որ «Չելսին» Մուդրիկի համար կվճարի 70 միլիոն եվրո, տրանսֆերային գումարը կարող է աճել մինչև 110 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները:

26-ամյա Ռաֆինյան «Բարսելոնային» է միացել 2022 թվականի հուլիսին։ Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։