Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բետիսի» նկատմամբ տոնած հաղթանակից (2-2, 11մ՝ 4-2) հետո խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք եզրափակիչի մասին:
«Դժվար հանդիպում էր, շատ ուրախ ենք եզրափակիչ դուրս գալու համար։ Վճռորոշ խաղում կհանդիպենք Մադրիդի «Ռեալին»: Բոլորին հետաքրքրում է այդ դիմակայությունը։ «Բարսելոնան» հաճույքով կանցկացնի այդ հանդիպումը և կհաղթի «Ռեալին»»,- գերմանացու խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» եզրափակիչը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա հունվարի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: