Պորտուգալիայում և Իսպանիայում կատարած EUROTOUR 2022-ի շրջանակում «Պրոֆֆուտբոլը» ներկայացնում է հերթական տեսանյութը, որն արել ենք Մադրիդում:
Այս անգամ պայմանավորվածության համաձայն հյուրընկալվել էինք «Ատլետիկոյին»: Մադրիդյան ակումբի հարազատ ստադիոնում՝ «Ցիվիտաս Մետրոպոլիտանոյում» գտնվող իսպանական ակումբի թանգարանը լավագույններից մեկն է ֆուտբոլային Եվրոպայում:
Նորարարություններով հայտնի «Territorio Atleti» թանգարանի հետաքրքիր անկյուններից մեկի մասին է պատմում մեր տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև:
Մոտ ապագայում «Ատլետիկոյի» թանգարանից և «Ցիվիտաս Մետրոպոլիտանո» ստադիոնից կունենանք ևս մի քանի հետաքրքիր տեսանյութեր: