ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն և պաշտպան Աշրաֆ Հակիմին հինգշաբթի օրը վերսկսել են մարզումները թիմի կազմում։ Այս մասին հայտնում է Լիգա 1-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մբապպեն և Հակիմին բաց են թողել վերջին շաբաթը՝ նրանք հանգստացել են։ ԱԱ-2022-ից հետո ֆրանսիացին ու մարոկկացին գրեթե անմիջապես վերադարձան ՊՍԺ-ի ճամբար, սակայն տարեսկզբին ֆուտբոլիստները օգտվեցին շունչ քաշելու հնարավորությունից։
ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի՝ հունվարի 15-ին: Ֆրանսիայի առաջնությունում Քրիստոֆ Գալտիեի թիմը արտագնա խաղում կխաղա «Ռենի» հետ։