Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ․ «Կարծում եմ, որ նա շատ պայծառ ապագա ունի»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին իր կարծիքով։

«Նա զարմանալի մարդ է։ Նա անհավանական տաղանդավոր է այդքան երիտասարդ տարիքում, օգնում է թիմին հաղթել, գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել:

Կարծում եմ, որ նա շատ պայծառ ապագա ունի։ Հավասարակշռված է խաղադաշտում և դրանից դուրս: Իսկական պրոֆեսիոնալ է և ականավոր ֆուտբոլիստ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։