«Չելսիի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան վնասվածք է ստացել։ Շվեյցարացի կիսապաշտպանի կորստից հետո «թոշակառուների» հիվանդանոցում արդեն 11 ֆուտբոլիստ կա։ Այս մասին հայտնում է Planet Football-ը։
Նշենք, որ Բացի Զաքարիայից, Գրեհեմ Փոթերշը չի կարող հույս դնել հետևյալ ֆուտբոլիստների վրա՝ Էդուարդ Մենդի, Ռիս Ջեյմս, Ուեսլի Ֆոֆան, Բեն Չիլվել, Ն’Գոլո Կանտե, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, Ռահիմ Ստերլինգ, Քրիստիան Պուլիսիչ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ և Արմանդո Բրոյա։
Անցկացրած 18 հանդիպումների արդյունքներով «Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 25 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։