Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Մենք կատարել ենք մեր նպատակը՝ դուրս գալով եզրափակիչ։ Այժմ պետք է հնարավորինս պատրաստ լինել «Ռեալի» դեմ վճռորոշ խաղին։ Ուրախ եմ, որ եզրափակչում Էլ Կլասիկո է լինելու։
Սուպեր հանդիպում է լինելու բոլոր ֆուտբոլասերների համար։ Մենք տրամադրված ենք միայն հաղթանակի», – մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ն։