Ռաֆա Մարինը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» պաշտպան Ռաֆա Մարինը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Իսպանացին դեռ իր նորամուտը չի նշել «Ռեալի» կազմում, սակայն հանդես է եկել «Կաստիլիայում» և ներկայացրել Իսպանիայի երիտասարդական հավաքականը։

Նշենք, որ 20-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետը լրանում է 18 ամսից, և լոնդոնյան ակումբը ցանկանում է գնել ֆուտբոլիստին ավելի էժան գնով։

Նշվում է, որ «Յուվենտուսն» ու «ՌԲ Լայպցիգը» մտադիր են Մարինի տրանսֆերի համար պայքարում մրցել «Չելսիի» հետ։