Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ատլետիկոն» սկսել է հետաքրքրվել «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայով: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «ներքնակներն» այժմ ավելի պատրաստ են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, քան Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը պետք է մոտ ժամանակներս որոշի ֆուտբոլիստի ճակատագիրը։ Մեմֆիսն արդեն համաձայնել է տեղափոխվել «Ատլետիկո», բայց շատ բան կախված է ակումբների միջև բանակցություններից:

Հիշեցնենք, որ Դեպայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։