«Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» հետաքրքրված են «Ռոմայի» ֆուտբոլիստ Թեմմի Աբրահամի ծառայություններով, հայտնում է Repubblica-ն։
Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ մտադիր են պայքարել ֆուտբոլիստի համար։ Ինքը՝ Աբրահամը, պատրաստ է փոխել ակումբային գրանցումը՝ Անգլիայի հավաքականում տեղ ստանալու հնարավորության համար։
Նշենք, որ 25-ամյա հարձակվողի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 45 միլիոն եվրո: