ՊՍԺ-ի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից

Կիսապաշտպան Պաբլո Սարաբիան կարող է հեռանալ ՊՍԺ-ից, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի համաձայն, «Միլանը» 10 միլիոն եվրոյի առաջարկ է արել փարիզյան ակումբին 30-ամյա իսպանացու համար։

Ինքը՝ Սարաբիան, ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու հնարավորության համար։