Հայտնի է, թե ով կփոխարինի Ուգո Լյորիսին Ֆրանսիայի հավաքականում

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը կդառնա Ֆրանսիայի հավաքականի հիմնական դարպասապահը, հայտնում է L’Equipe-ը:

Հունվարի 9-ին Ուգո Լյորիսը հայտարարեց ազգային հավաքականում իր ելույթները ավարտելու որոշման մասին։

Լյորիսն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 145 հանդիպում, որից 121-ը՝ ավագի թևկապով։