Բրունո Գիմարաեշը միանգամից մի քանի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում է

Մադրիդի «Ռեալը», «Չելսին» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշով, հայտնում է TNT Sport-ը։

Երեք թիմերը լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ և սպասում են ֆուտբոլիստի որոշմանը «Նյուքասլի» հետ հնարավոր պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հայտնում է աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կաչաղակները» ցանկանում են երկարաձգել կիսապաշտպանի պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։