Ջանլուիջի Բուֆֆոնը պատմական նվաճման է հասել

Երեկ, հունվարի 10-ին Միլանի «Ինտերի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումը «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի համար հոբելյանական էր:

Squawka-ի հավաստմամբ՝ 44-ամյա իտալացի լեգենդար դարպասապահը 50-րդ խաղն  անցկացրեց Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: Բուֆֆոնն այս ստադիոնում առաջին հանդիպումն անցկացրել է 1996 թվականին:

Հիշեցնենք, որ Ջիջին «Պարմայում» հանդես է եկել նաև 1994-2001 թվականներին, իսկ 2001-2018 և 2019-2021 թվականներին խաղացել էր Թուրինի «Յուվենտուսում»: