«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ռաֆինյա Դիասին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը տեսանելի ապագայում կարող է վերադառնալ ԱՊԼ, որտեղ նախկինում հանդես է եկել «Լիդսում»։ Sport հրատարակության տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը տեղյակ է, որ «Չելսին» բրազիլացու համար պատրաստ է վճարել նույն 58 միլիոն եվրոն, որը նախկինում վճարել էր «Բարսելոնան»։

Չավին մտադիր չէ վաճառել Ռաֆինյային, սակայն եթե բրազիլացին չբարելավի իր խաղը, ղեկավարությունը կարող է լրջորեն մտածել վաճառելու մասին՝ հաշվի առնելով ԱՊԼ-ում ֆուտբոլիստի մեծ պահանջարկը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ Ռաֆինյան «Չելսիի» հետ տարբերակ ուներ, որից վինգերը հրաժարվել էր։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնությունում: