«Մանչեսթեր Սիթին» համալրում կունենա

«Մանչեսթեր Սիթին» բանավոր համաձայնության է եկել «Վելես Սարսֆիլդի» կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անցման մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։ 19-ամյա արգենտինացին «Քաղաքացիներին» կմիանա Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունից հետո, որը կավարտվի փետրվարի 12-ին։ Գործարքը գնահատվում է 8 մլն դոլար՝ գումարած հարկերը:

Այս մրցաշրջանում Պերոնեն «Վելեսի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։