Ֆերան Տորեսը կարող է որակազրկվել 12 խաղով

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է բողոքարկել թիմի հարձակվող Ֆերան Տորեսի հեռացումը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին խաղում ուղիղ կարմիր քարտից հետո։ Ֆուտբոլիստը հեռացվել է խաղադաշտից «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչի հետ վիճաբանության պատճառով:

Ինչպես հայտնում է Marca-ն, ակումբը կդիմի համապատասխան մարմնին։ Նրանք ցանկանում են կանխել Ֆերանի 12-խաղյա որակազրկումը, ինչի մասին ավելի վաղ հաղորդվում էր:

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ: